Բեյրութի նավահանգստի տարածքում նոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)


Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում սեպտեմբերի 10-ին նոր հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհն սկսվել Է ավտոդողերի եւ վառելիքաքսուքային նյութերի պահեստում, որը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում:


Միջադեպի վայր Է ժամանել մի քանի հրշեջ բրիգադ, որոնք ձգտում են մեկուսացնել բռնկման օջախը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր 190 մարդ, տուժել՝ 6,5 հազարը: