Բժիշկները զգուշավոր լավատեսություն են հայտնում՝ կորոնավիրուսով վարակված Բեռլուսկոնիի վիճակի հետ...


Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վիճակը կորոնավիրուսով հոսպիտալացման երկրորդ օրը կայուն է, ասել է նրա բժիշկ Ալբերտո Զանգրիլոն, հաղորդում է Reuters-ը:

«Դա զգուշավոր, բայց հիմնավորված լավատեսություն է ներշնչում»,- ասել է Զանգրիլոն:


83-ամյա Բեռլուսկոնին չորեքշաբթի օրը կորոնավիրուսի թեսթի դրական պատասխան էր ստացել եւ հաջորդ օրը ջերմաստիճանի մի փոքր բարձրացումից հետո հոսպիտալացվել էր Միլանի «Սուրբ Ռաֆայել» հիվանդանոց:

Ռենտգենյան հետազոտությունը ցույց է տվել, որ երկու թոքերում էլ թույլ թոքաբորբ կա:

Զանգրիլոն, ով մայիսին հայտարարել էր, թե կորոնավիրուսը «կորցնում է իր ներուժը», լրագրողներին ասել է, որ ինքը որոշել է հոսպիտալացնել Բեռլուսկոնիին՝ նրա տարիքի եւ նախկին առողջական խնդիրների պատճառով: