Լուկաշենկո. Բելառուսը եւ Հայաստանը նպատակ ունեն արդյունավետ գործընկերություն ապահովել բոլոր ոլորտներ


Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական ժողովրդի եւ իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական խոսքում նշվում է, որ, ապավինելով բարեկամության ամուր ավանդույթներին եւ փոխշահավետ գործընկերության սկզբունքներին, Բելառուսը եւ Հայաստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցությունը:

«Մեր երկրներին կապում են ամուր բարեկամական հարաբերությունները, փոխադարձ կենտրոնացումը կառուցողական քաղաքական երկխոսության եւ արդյունավետ գործընկերության զարգացման վրա բոլոր ոլորտներում»,- Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքում ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը համոզմունք է հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքը երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկա, նոր փոխշահավետ նախագծերի իրականացում եւ համագործակցության ներուժի բացահայտում կապահովի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: