Բաշինջաղյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի



Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 194 շենքի սեպտեմբերի 8-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։


ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Սարգիս Հ․-ի (ծնված 1950 թ․) դին։