ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՈՏԱՆԱՎՈՐ Է ՑԻՏԵԼ ԻՐ ԷՋՈՒՄ


Արցախում կենաց ու մահու կռիվ է ընթանում, իսկ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը դարձյալ ֆեյսբուքում ոտանավորներով է կիսվում: Այս անգամ նա հեղափոխության օրերին հնչող երգի բառերից է մի կտոր տեղադրել իր էջում: Փաստորեն, նույն տողերը, որով նա պայքարում էր Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության դեմ, կարելի է արտասանել նաև այսօր` Ալիևի ու նրա բռնապետական ռեժիմի դեմ պայքարելիս: 

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան էլ էր Փաշինյանը հերթական ոտանավորը ցիտել իր էջում, ինչը քննադատությունների արժանացավ, ապա նա հեռացրեց այն իր էջից: Բայց չդիմացավ ու գիշերը նորից տրվեց պոետիկ զեղումներին: