Ուգանդայում էներգիա կստանան բանաններից ու թրիքից



Ուգանդայի բնակիչները էներգիա կստանան բանաններից և կենսագործունեության թափոններից: Այդ մասին հաղորդում է CNBC-ը:

«Բնական էներգիայի աղբյուր կդառնան ջուրը, թրիքը և կովի մեզը: Խառնուրդը լցնում են այն վառարանի մեջ, որը գազ է ստանում այդ ամենից և ուղարկում ջերմությունը խոհանոց,-հաղորդում է Green Heat International ընկերության տնօրենը:Այդ ընկերությունն է նորարարության հեղինակը: Էներգիայի այդ տեսակն ամենահարմարն է մի երկրի համար, որի բնակչության մեծ մասն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում: Դա հատկապես կարևոր է հիմա, երբ Ուգանդայում ծնելիության աճ է նկատվում, իսկ բնակիչները փայտ գնելու հնարավորություն ոչ միշտ են ունենում: Փայտն այդ երկրում թանկ է: