ԳՈՐԾ Է ՊԵՏՔ ԱՆԵԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԽՈՍԵԼ. ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Հայոց պետականությունը 29-ը չէ 290 կամ 2900 տարի էլ կդիմանա, եթե պետականությունը վեր դասվի ամեն ինչից, դրա կառուցման գործընթացը լինի շարունակական։ Եթե ավանտյուրիստները չգան ու չասեն. ոչինչ արված չէ, ստիպված ենք սկսել 0-ից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ շնորհավորելով ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ։ 1991-ԻՆ 29 տարին մեզ թվում էր երազանք։ Ու ահա այն իրողություն է։ Հայոց պետականությունը 29-ը չէ 290 կամ 2900 տարի էլ կդիմանա, եթե պետականությունը վեր դասվի ամեն ինչից, դրա կառուցման գործընթացը լինի շարունակական։ Եթե ավանտյուրիստները չգան ու չասեն. ոչինչ արված չէ, ստիպված ենք սկսել 0-ից։ Փառք աստծո երկիր ունենք, հարևաններից էլ առանձնապես վատ չենք ապրում՝ չնայած ռեսուրսային սակավությանը։ Կարևորը առաջընթացը շարունակելն է, անկախության քաղաքական, սոցիալ-տնտեսական պտուղները յուրաքանչյուր ընտանիք հասցնելն է, աղքատությունը հաղթահարելն է։ Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել։ Ու մենք դա անելու ենք»,- գրել է նա։