Իմքայլականները մասնագիտանում են բաժակաճառերի մեջ




«Մենք հիմա ճգնաժամային կառավարման մեջ ենք։ Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, այնպես էլ մենք, փորձում ենք պայքարել համավարակի տնտեսական հետևանքների դեմ»: Այս մասին նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:


ԱԺ-ում պատահականորեն հայտնված, իր կյանքում ոչ մի լուրջ աշխատանքով երբեք աչքի չընկած, այժմ իրեն տնտեսագիտության «տիտան» երևակայող Թունյանն ավելի լավ է լռի, քանի չի խոսել հայ ժողովուրդը՝Փաշինյանի կառավարության գործունեության մասին:


Թունյանը պետք է բացի աչքերն ու նայի իր շուրջ՝իմքայլական անբանների թիմը հարստանում է, իսկ ժողովուրդն ամեն օր աղքատանում՝չեն լուծվում տնտեսական, սոցիալական խնդիրները, բիզնեսը գահավիժում է, փակվում են աշխատատեղեր, իսկ Թունյանն երևի երազում է պայքարում ճգնաժամի դեմ:


Նրա կոլեգա, այժմ կայֆերի ու արձակուրդի մեջ գտնվող առողջապահության իբր նախարար, «դիմակների արքա», COVID-ի դեմ պայքարը տապալած Արսեն Թորոսյանն էլ էր պայքարում՝համավարակի ցուցանիշներով ՀՀ-ն ռեկորդակիր է աշխարհում, առկա է 1000-ից ավելի մահ: Թունյանին պետք է ուղարկել COVID-ի պատճառով հարազատներ կորցրած մարդկանց տներ և մարզեր՝թող այնտեղ պատմի, թե ինչպես են նրանք օր ու գիշեր աշխատում ու մտածում մարդկանց մասին: