Այրվել է տան տանիք


Սեպտեմբերի 23-ին, ժամը 00:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Դրաստամատի փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին, մարվել՝ 01։15-ին:


Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 70 քմ):