ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՄՇՏԱԿԱՆ ԱՎԻԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԸ

Վրացական իշխանությունները կրկին որոշում են կայացրել մինչեւ այս տարվա հոկտեմբերի 31-ը երկարաձգել մշտական ավիահաղորդակցության արգելքը ։Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Արգելքը չի տարածվում այն ուղիղ չվերթների վրա, որոնք Թբիլիսիից իրականացվում են դեպի Մյունխեն, Փարիզ եւ Ռիգա։ Փուլային ճանապարհով ավիահաղորդակցությունը վերականգնելու որոշումը կյանքի կկոչվի համաճարակային իրադրության բարելավման հետ զուգահեռ։