ՄԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱԾ» ԹԱՂԱՄԱՍ ԵՐԵՒԱՆԻ....


Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Նշեմ, որ Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու, որի նպատակն է պահպանել մեր մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկի պատմաքաղաքաշինական միջավայրը և շունչը: Այս ամենի արդյունքում մենք ունենալու ենք «վերակենդանացած» թաղամաս Երևանի սրտում:  Միաժամանակ, ակնկալում ենք լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացում, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացում, նաև աշխատատեղերի ստեղծում»։