«Հրապարակ». Տիգրան Ավինյանը զբաղեցրել էր Մանվել Գրիգորյանի համարը


«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում մի քանի օր մնացել է «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցում, որը պատկանում է դաշնակցական Դավիթ Իշխանյանին։ Ավինյանը զբաղեցրել է հյուրանոցի վիպ համարը, ճիշտ նույն համարը, որտեղ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին գրեթե մեկ ամիս ապրում էր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։

Թե ինչու է փոխվարչապետի ընտրությունը կանգ առել դաշնակցականին պատկանող հյուրանոցի վրա, դժվար է ասել, բայց պատմում են, որ Ավինյանը վատ չի զգացել իրեն, ենթարկվել է հյուրանոցի ադմինիստրացիայի հրահանգներին․ գիշերային ժամերին անջատել է համարի լույսերը, ավելին՝ երբ հրթիռակոծել են Ստեփանակերտը, եւ միացել են օդային տագնապի ազդանշանները, բոլորի հետ միասին իջել է հյուրանոցի նկուղային հարկում տեղակայված ռեստորանը, որն ապաստարանի դեր է խաղացել հյուրերի համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում