Էրդողանը բաց տեքստով հաստատեց․ Աշոտյան


Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Էրդողանը, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրադադարի և բանակցային գործընթացին վերադառնալու կոչերի համար, ոչ միայն ուղղակիորեն հաստատեց Թուրքիայի ներգրավվածությունն ու շահագրգռվածությունը Արցախում ընթացող պատերազմի մեջ, այլև ևս մեկ կարևոր հանգամանք ընգծեց:

Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է՝ պնդելով, թե բանակցություններն անարդյունք էին և «Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել «պորտալարը» ինքնուրույն կտրելու համար»:


Սա կարևոր հանգամանք է, որ պետք է արձանագրել և օգտագործել դիվանագիտական և տեղեկատվական պատերազմում: #StopAzerbaijaniAggression #StopErdogan #ArtsakhStrong #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։