Արմավիր քաղաքի «Նոյ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենա է այրվում․ ահազանգ ԱԻՆ-ում


Սեպտեմբերի 14-ին, ժամը 16։25-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Նոյ» հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։  Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:37-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահը՝ մասամբ: