Ոչ միայն Սերժ Սարգսյանն, այլ նաև մարգինալ մյուս կենտրոնները՝ Վանեցյան, Քոչարյան, Միքայել Մինասյան, հենվում են ռուսական ազդեցության գործոնի վրա, որովհետև ազդեցության այլ գործոն չկա, որը հնարավորություն կտա իրենց քաղաքական գործընթացներին մասնակցելու: Այդ մասին հայտարարել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Ռոբերտ Ղևոնդյանը:

«Հանուն հանրապետության» նախաձեռնության հետևում կանգնած է բոլորին հայտնի սորոսական, ամերիկյան գրանտակեր գործակալ Արման Բաբաջանյանն ու գործող իշխանությունները: Այդ նախաձեռնությունն իբր ընդդիմադիր է գործող իշխանություններին, սակայն իրականում ստեղծվել է երկու նպատակով:
Առաջինը՝սև պիառ իրականացնել ընդդիմության նկատմամբ, թիրախավորել ընդդիմադիր կուսակցություններին, իրենց շուրթերով ասել այն, ինչ այդ պահին ցանկանում է ասել գործող իշխանությունը: Նրանք նիկոլական ֆեյքեր են՝քաղաքական անվանումով:
Երկրորդ՝սորոսական, ռուսաֆոբ այդ ուժերը սպասարկում են Արևմուտքի շահերը՝նրանք հարվածում են հայ-ռուսական հարաբերություններին, քննադատում են ՌԴ-ին, ռուսաֆոբ տրամադրություններ են տարածում:
Այդ նախաձեռնության բոլոր անդամները ռուսաֆոբ են՝նրանք ամերիկյան գործակալական ցանցի մի մասնիկ են, որոնց օգտագործում են ժամանակ առ ժամանակ, սակայն հավանաբար լավ վարձատրում են ԱՄՆ-ի դեսպանատնից ու իշխանությունների ֆոնդերից: