Հետաքրքիր ֆենոմեն եմ նկատել այս մի քանի օրվա ընթացքում. Արման Աբովյան


Հետաքրքիր ֆենոմեն եմ նկատել այս մի քանի օրվա ընթացքում։

Տեսեք`...

Արդեն մեկ շաբաթից ավել ամբողջ իշխանական թևը, սկսած հանրահայտ «ՊՈԱԿածին» հազարավոր ֆեյքերից և վերջացրած «խոսացող» իշխանական պատգամավորներով, պարտք են համարում անպայման անդրադառնալ ակնկալվող հանրահավաքի թեմային։

Թեզերը, որով իրենք փորձում են «աշխատել» հետևյալն են.

1․Անպայման նշում են, որ հանրահավաքից իրենք չեն վախենում, չնայած ոչ ոք նպատակ չի դնում հանրահավաքով ինչ-որ մեկին վախեցնել։


2․Պնդում են, որ իրականում իրավիճակը երկրում «նորմալ է», դրա հետ մեկտեղ խուսափում են առարկայական անդրադարձ կատարել  ՀՀ քաղաքացիներին հուզող բազմաթիվ, կենսական լրջագույն խնդիրներին:

3․Գրեթե բոլոր անդրադարձերում իրենց կողմից փորձ է արվում կապել ԲՀԿ-ին  տարբեր ուժերի, գործիչների հետ: Սակայն այդ վարկածներն ուղղակի «պայթում են», քանզի  քաղաքական առումով չունեն իրենց տակ ոչ մի տրամաբանական բացատրություն։ Իմիջիայլոց, այս ասեկոսեների տարածողների հիմնական հաշվարկն այն է. սերմանել մարդկանց մեջ վախ և կրկին ատելություն։

Եվ ի վերջո,մի հարց. եթե իշխանությունն այդքան համոզված է իր «ճշմարտության» մեջ, ապա ինչու՞ են անընդմեջ խոսում, խոսում, խոսում  հանրահավաքի մասին։

ՀԳ․Ենթագիտակցությունը ուժեղ բան է))))

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան