Արհեստագործական համալիր՝ 80 բնակարանի փոխարեն. ծրագիրը կրկին փոխվեց


Արձակուրդից հետո Գյումրու ավագանին նիստ է գումարել՝ քննարկման դնելով 40 հարց: Գյումրու նախկին ռադիոգործարանի երկու հանրակացարանները վերջին տարիներին միայն հատկացվում կամ հետ են վերցվում տարբեր անհատներից ու կառույցներից: Շինությունների ճակատագիրը հիմա էլ անորոշ է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դեռ նախորդ տարի նախաձեռնել է «Մեր Գյումրի» խորագրով ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում էր երկու հանրակացարանում 80 բնակարան կառուցել: Այդ նպատակով Լոս Անջելեսում հեռուստամարաթոն էր կազմակերպվել ու համապատասխան գումարը հավաքագրվել:

Գյումրու ավագանին էլ շենքերից մեկն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել էր հիմնադրամին: Ավագանին այսօր որոշումը ուժը կորցրած ճանաչեց:

Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում