Facebook-ը կհեռացնի կամ կարգելափակի ցանկացած կոնտենտ, որը կարող է իրավական կամ կարգավորիչ ռիսկեր...



Facebook-ը նախազգուշացրել է իր օգտատերերին, որ հոկտեմբերի 1-ից կարող է հեռացնել կամ արգելափակել ցանկացած կոնտենտ, որը կարող է իրավական կամ կարգավորիչ ռիսկեր պարունակել ընկերության համար, նույնիսկ եթե այն չի խախտում օրենսդրությունը, գրում է Bloomberg-ը:

Նոր կանոնները կգործեն ամբողջ աշխարհում, գործակալությանը հայտնել է ընկերության խոսնակը: Փոփոխությունների պատճառ է դարձել Ավստրալիայում նախապատրաստվող օրենքը. երկրի իշխանությունները ցանկանում են սոցիալական ցանցերին եւ Google- ին պարտավորեցնել վճարել լրատվամիջոցների հրատարակիչներին իրենց ռեսուրսներում հրապարակված կոնտենտիհամար: Եթե ​​տեխնոլոգիական ընկերություններն ու հրատարակիչները համաձայնության չգան վճարման չափի հարցում, ապա հարցը կորոշվի արբիտրաժի միջոցով: Օրենքը դեռ չի հաստատվել Ավստրալիայի խորհրդարանի կողմից:

Նախօրեին Facebook-ն Ավստրալիական օրենսդրությունն անարդար էր անվանել սոցիալական ցանցերի նկատմամբ: Ընկերությունը նախազգուշացրել է, որ օրենքի ընդունման դեպքում աննախադեպ քայլերի կդիմի եւ արգելելի ավստրալացիներին նորություններ տարածել Facebook-ում եւ Instagram-ում, հայտնում է Forbes-ը:

Արգելափակման մասին ծանուցագիրը հակադրվում է Facebook-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հրապարակային հայտարարություններին խոսքի ազատության կարեւորության վերաբերյալ, նշում է Bloomberg-ը: Մայիսի վերջին Facebook-ի ղեկավարը հայտարարել էր, որ սոցիալական ցանցի կանոնների խախտումներ չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ամբողջ երկրում բռնկված բողոքներին ռազմական ուժով արձագանքելու պատրաստակամության մասին:

Twitter-ի տնօրինությունը, որտեղ Թրամփը նմանատիպ գրառում էր հրապարակել, հրապարակումը որպես բռնության հերոսացման արգելքը խախտող էր նշել եւ այն թաքցրել էր օգտատերերից: Իր հերթին, Ցուկերբերգը որոշել էր, որ Facebook-ը ոչինչ չի ձեռնարկի Թրամփի գրառման կապակցությամբ:

Դրանից հետո որոշումից վրդովված Facebook-ի աշխատակիցները հրապարակավ հայտարարել էին ղեկավարության հետ իրենց անհամաձայնության մասին եւ հայտնել էին աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին: