ԱՌԵՒՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԳՈՐԾԱԴՈՒԼ ԱՆԵՆ, ՎԱՂԸ ՄԵԾ ԱԿՑԻԱ Է ...


Հագուստ ներկրող տնտեսվարողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց։

Նրանք շարունակում են պնդել՝ մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել: Նրանց խոսքով՝ սրանով պայմանավորված, արդեն իրենք են ստիպված լինելու ապրանքները ավելի բարձր գնով վաճառել, առևտուր չի լինելու, սկսելու են այդ դեպքում «մինուսով» աշխատել։ Նոր որոշման համաձայն այլևս մի ժամանակ պետք է վճարեն ոչ թե կիլոգրամի, այլ ամեն ապրանքի համար առանձին։


Այս պահին ակցիայի մասնակիցները քննարկում են իրենց հետագա անելիքները, տեղեկություն ունեն, որ ուզում են իրենց չընդառաջել։ Մեզ ակցիայի մասնակիցներից մեկը փոխանցեց, որ վաղը պանդեմիայի պայմաններում տեղի կունենա ամենամեծ ակցիան, նրանց զանգել են անգամ մարզերի տնտեսվարողները, ասել, որ միանալու են իրենց։ Ակցիայի մասնակիցները ասացին, որ վաղը հնարավոր է նաև տոնավաճառներում գործադուլ սկսվի։