Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել


ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք:

Վարակակիրը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում հաստատված օջախի շփման շրջանակից է և գտնվում էր մեկուսացման մեջ:

Առողջացել է 7 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 316 մարդու մոտ, որից 277-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 37, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 190 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 12371 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի տեղեկատվական շտաբ