ԻՏԱԼԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՑՆԵՆ ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ



Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել հանդիսատեսով մարզական միջոցառումներ անցկացնելու արգելքը՝ կորոնավիրուսի տարածման նոր ալիքի մտավախությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։ Ըստ հրապարակման, այս որոշումը կտարածվի նաեւ ֆուտբոլային հանդիպումների վրա՝ առնվազն մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի յոթից։ Սա նշանակում է, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կընթանա առանց հանդիսատեսի։ «Ա Սերիան» կմեկնարկի ստեմբերի տասնիննին։