ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՕՐՈՎ ՍԵՐՎԵՐԸ ՉԻ ԴԻՄԱՑԵԼ, ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԵՐԸ ՏԱՊԱԼՎԵԼ ԵՆ


Համալսարանական դասերի հեռավար վերսկսման առաջին իսկ օրը Երևանի պետական համալսարանում հեռավար ուսուցումը տապալվել է, բանն այն է, որ դասացուցակները չեն համապատասխանեցվել հեռավար կրթությանը և հեռավար ուսուցման համակարգի սերվերները ուղղակի չեն դիմացել, քանի որ առավոտյան ժամը 9։00-ին բոլոր դասախոսներն ու ուսանողները միաժամանակ մուտք են գործել համակարգ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, պրոռեկտոր Ասրիյանին փիլիսոփայության ֆակուլտետում հարցրել են, թե ինչո՞ւ դասացուցակները չեն համապատասխանում հեռավար տարբերակին, պատասխանել է՝ «որ ստուգողների աշխատանքային ժամերը չխախտվեն»։