Ջուլֆալակյանն ապտակեց իմքայլականներին ու նրանց սիրելի սորոսականներին


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ցավում է, որ իրենց խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Նա նշեց, որ Ջուլֆալակյանի մանդատը դնելու մասին խմբակցությունը տեղյակ չի եղել, բայց դա առանձնապես մտահոգիչ հանգամանք չէ:



Փաշինյանի աներձագ Հակոբյանը, ով մասնագիտությամբ դերասան է, քաղաքականությունից բավականին հեռու անձնավորություն, փորձում է հնարավորինս մեղմել Ջուլֆալակյանի դեմարշն ու ապտակը գործող իշխանություններին ու այդ իշխանությունների սորոսական թևին:

Արայիկ Հարությունյանը տապալված նախարար է՝դա արդեն չի էլ քննարկվում, նա սորոսական ազգակործան, այլասերված կրթական ծրագրեր է բերում հայկական դպրոց՝նրա հեռացումն օրակարգային հարց է, սակայն իմքայլական Ջուլֆալակյանի կողմից այդպիսի սուր արձագանքն անսպասելի էր անգամ Փաշինյանի ու նրա նեղ թիմի համար, որի անդամն է Հակոբյանը:


Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին մի խումբ մարդկանց հայտարարությանը և «Լուսավոր Հայաստանի»՝ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացին, ապա Հակոբյանն ընդգծում է. «ԼՀԿ-ն դրսի օրակարգն է բերում ԱԺ ու պահանջում Հարությունյանի հրաժարականը, իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար հիմք չկա, դա կեղծ օրակարգ է»:


Հակոբյանը շարունակում է պաշտպանել սորոսական կադրին՝դրանով ապացուցելով, որ ՀՀ-ում ստվերային կառավարությունը Սորոսի հիմնադրամն է և ԱՄՆ-ի դեսպանատունը, այլ ոչ թե իմքայլականները, որոնք ուղղակի կատարողներ են ու տեխնիկական անձնակազմ: