ՀՀ-ում այժմ «թավշյա կոռուպցիա» է և իշխանական «բեսպրեդել»


Հայաստանում փոխվել է քաղաքական համակարգն ու քանդվել են բոլոր այն կոռուպցիոն կապերը, որոնք թելադրվում էին այն ժամանակվա իշխանությունների կողմից: Այդ մասին հայտարարել է իմքայլական Անդրանիկ Քոչարյանը:



ՀՀ-ում չի փոխվել քաղաքական համակարգ՝Անդրանիկ Քոչարյանն, ինչպես ամբողջ կյանքում, այժմ էլ ստում է: ՀՀ-ում փոխվել են անուններ՝իշխանություններն անում են այն, ինչ անում էին նախկինները՝վայելում են շքեղ կյանք՝ժողովրդին թողնելով բախտի քմահաճույքին: Հասարակությունն էլ իր խորը հիասթափությունն արտահայտում է արտագաղթելով ու խաչ քաշելով գործող իշխանությունների վրա:


Կոռուպցիոն սխեմաները պահպանվել են, սակայն նրանք այժմ սպասարկում են իմքայլականներին՝Փաշինյանին և ընտանիքին:

ՀՀ-ում այժմ էլիտար կոռուպցիա է՝թալանում են թավշյա ձևերով, ժողովրդի անունից ու պատսպարվելով օրենքի թիկունքում: