ԱՄՆ-ՈՒՄ ԽՈՍԵԼ ԵՆ ԱՊԱԳԱ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ


ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ Չարլզ Բրաուն-կրտսերը հայտարարել է, որ ապագայում մեծ պատերազմ տեղի կունենա։ Այն նման չի լինի սակայն վերջին երկու տասնամյակների պատերազմներին։ Այս մասին գրում է Defence News-ը։ Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը կարծում է, որ այդ պատերազմը Ամերիկայի սահմաններից չափազանց հեռու չի լինի։ Նա ընդգծել է, որ բանակը պետք է պատրաստ լինի եւ մարտական գործողություններին եւ կորուստներին եւ ազգի համար ռիսկ հանդիացող իրողություններին։ Նա ասել է, որ Ամերիկան կհաղթի, եթե ռազմաօդային ուժերը արագ արդիականացվի։ Նա ասել է, որ ամերիկյան ռազմաօդային ուժերի արդիականացմանը կարող են խանգարել կոնգրեսմենները, ովքեր դեմ են, որ հնացած տեխնիկայով ավիաբազաները փակվեն։ Բրաուն-կրտսերը ասել է, որ արդիականացման հիմնական հատկացումները արվելու են Northrop Grumman ընկերությանը, որը զբաղված է նորագույն B-21 Raider կործանիչ ինքնաթիռների մշակումով։