Այս օրերին շփման գիծը զիգզագաձեւ օրվա մեջ 2-3 անգամ փոխվել է, բայց մենք մեր տան մեջ հետքայլի տեղ...

Գիմա պատերազմը ռոբոտների պատերազմի է վերածվել, եւ մենք լրջորեն պետք է մտածենք այդ մասին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Մեր հայերացակարգը,արդեն այլ տրամաբանության մեջ է եւ այս երկու տարում մենք -3 կարեւոր գործողություն ենք արել, որը թույլ է տվել այն հաջողությունը գրանցել, որը այս պահին ունենք, դա մենք ռազմարդյունաբերության առումով, դրոններ արտադրելու առումով մենք բավականին առաջ ենք գնացել։ Սա մեզ մեծ օգուտ է տվել այսօրով գործողությունների ժամանակ»,-ասաց նա։

Հարցին, թե արդյոք դիվանագիտական ասպարեզում Հայաստանը կարող է հետքայլ անել, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Ի՞նչ հետքայլի մասին է ,ոսքը, մենք մեր տան մեջ ենք եւ մեր տան մեջ հետքայլի տեղ չունենք։ Ես չգիտեմ՝ կա՞ արդյոք մարդ, որ կարող է ասել, որ տեռորիստների, գրոհայինների, Թուրքիայի, Պակիստանի, Աֆղանստանի, Ադրբեջանի այս միասնական ռազմական դիրքորոշմանը մեր պուճուր ազգը 12 օր դիմադրելը հաղթանակ չի։ Այս օրերին շփման գիծը զիգզագաձեւ օրվա մեջ 2-3 անգամ փոխվել է։ Կան մարդիկ, որոնք փորձում են սրա վրա դիվիդենտներ հավաքել»։