Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «ՎԱԶ-2101»-ը եւ «Mitsubishi IO»-ն. 5 վիրավորներից մեկի վիճ...



Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 30-ին, ժամը 21:11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Գեւորգ Ա․, ծնված 1984 թ․) եւ «Mitsubishi IO» (վարորդ՝ Մասիս Ս․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի վարորդին եւ ուղեւոր Նորայր Ս․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որոնք հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ՝ Արմեն Կ․-ն (ծնված 1999 թ․), Արմեն Մ․-ն (ծնված 1984 թ․) տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Գեւորգ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։