ԱԻՆ-ը ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի նկուղում զինամթերքի հայտնաբերման մասին ահազանգ է ստացել


Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13:21-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարները և «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի անվտանգության աշխատակիցները համատեղ ուժերով տարհանել են 14 քաղաքացու։