Իշխանությունները շատ արագ գլորվում են անդունդը, և իրենց փորձերը հետները քաշելու մեր երկիրը ստիպում..


Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն իրականում փոխում է հասարակության մեջ շատ կարևոր մի պահ. այլևս ոչ ոք երաշխավորված չէ, որ եթե նա համաձայն չի երկրում տիրող խայտառակ և հիմար իրավիճակի հետ, ապա իրեն չեն ահաբեկի և ձերբակալի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշմանը:


«2018 թվականի իշխանափոխությունը ներկա իշխանությունների համար վերածվեց շահութաբեր խոպանի, իսկ հասարակ մարդկանց համար շատ արագ վերածվեց հիասթափության, աղքատության, ջաղջախված հույսերի խորհրդանիշ։


Քաղաքական լկտիությունը, խաբեությունը, անբարտավանությունը, ՀՀ քաղաքացիների հանդեպ բարոյական ակնհայտ դավաճանությունը դարձել են այօրվա իշխանությունների միակ քաղաքական ձեռքբերումը։

Բայց իրենք հաշվի չեն առել մի շատ կարևոր հանգամանք. այն, ինչ իրենք անում են այսօր երկրում, այլ ձև, քան քաղաքական ինքնասպանություն անվանել չի ստացվում։

Այո՛, այս իշխանությունները շատ արագ գլորվում են անդունդ, և իրենց փորձերը հետները դեպի անդունդ քաշել մեր երկիրը ստիպում են մեզ անել ամեն ինչ, որ կանգնեցնենք երկրի ոչնչացումը։

Եվ հաստատ իմացեք՝ ձերբակալված լինի Ծառուկյանը, թե ոչ, միևնույն է՝ իրեն չեք կարող վախեցնել, միևնույն է՝ իրեն չեք կարող լռեցնել, միևնույն է՝ ինքը և մենք կշարունակենք մեր պայքարը Հայաստանի, Արցախի և բոլոր հայերի համար։

Վե՛րջ»: