Բժշկությունն անզոր է. Տիգրան Խզմալյանը ռուսաֆոբ և անվտանգության սպառնալիք


Մենք մինչեւ 2050 թիվ գաղութ մնալ չենք պատրաստվում։ Հանքերը՝ ազգին, գազն՝ Իրանից, ՀՀ դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ։ Հենց հիմա։ Այդ մասին ՖԲ իր էջում գրել է Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը:



ԱԱԾ-ի ուշադրությունը պետք է հրավիրել Տիգրան Խզմալյանի հայտարարությունների վրա, որոնք հարվածում են ՀՀ-ի ազգային անվտանգությանը՝նախ, այդ ռուսաֆոբ, ամերիկյան գործակալը Հայաստանն անվանում է գաղութ, նրա համար Հայաստանն ինքնիշխան պետություն, հայրենիք չէ, այլ գաղութ:


Երկրորդը՝նա հարվածում է հայ-ռուսական ռազմավարական կապերին ու երկրի անվտանգությանը՝ՀԱՊԿ-ի կազմում գտնվող Հայաստանը, որը շրջապատված է Թուրքիայով, Ադրբեջանով ու Իրանով չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ: ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, իսկ Իրանն այդ կառույցի հետ ունի թշնամական հարաբերություններ: ԵՄ-ում էլ Հայաստանին չեն սպասում՝ամերիկյան ազդեցության գոտում գտնվող Վրաստանն ու Ուկրաինան չեն կարողանում դառնալ ԵՄ անդամ, ինչպես է Խզմալյանը պատկերացնում ՀՀ-ն՝ԵՄ-ում, բարդ է ասել, ինչպես ասում են բժշկությունն այստեղ անզոր է: