Մինսկում ՕՄՕՆ-ն սկսել է կոշտ կերպով ձերբակալել ցուցարարներին



Մինսկում Մաշերովի պողոտայում ՕՄՕՆ - ը սկսել է կոշտ կերպով ձերբակալել ցուցարարներին, որոնք ավելի վաղ հանդես էին եկել Կոմարովսկի շուկայից Անկախության հրապարակ երթով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցներին բաժանել են խմբերի, ինչից հետո սկսվել են ձերբակալությունները: Այս ֆոնին ցուցարարները փորձել են պաշտպանել ձերբակալվածներին։ Բախումների ընթացքում ՕՄՕՆ-ի մարտիկներից մեկի մոտ քաշել պոկել են դիմակը։

Ավելի վաղ սեպտեմբերի 8-ին հաղորդվել էր, որ բելառուսական ընդդիմությունը սկսել է ձեւավորել ժողովրդական դրուժինաների եւ ինքնապաշտպանության ջոկատներ: Համապատասխան միավորումները նախատեսվում է ստեղծել բելառուսական քաղաքների միկրոշրջաններում: Քաղաքացիներին կոչ են անում վերահսկողության տակ վերցնել բազմաբնակարան շենքերի մուտքերն ու բակերը։

Աղբյուր` Փաստինֆո