Արայիկ Հարությունյան, Դուք ստում եք. Անի Հովհաննիսյան



Արայիկ Հարությունյան, շատ ցավագին, ցավոտ և ծանր բարեփոխումներ չեն լինում: Դրա անունը բարեփոխում չի, չի կարող շատ մեծ թվով շահառուների խումբ ունեցող բարեփոխումն առաջացնել հասարակության մեծ խմբերի՝ այդ թվում մասնագիտական, դժգոհությունը: Ինչ վերաբերում է կրթական չափորոշիչներին, Դուք ստում եք: Կրթական նոր չափորոշիչների վտանգավորության մասին ասել եմ դեռ մեկ տարի առաջ, որ Սորոսի հիմնադրամի պատվերով պետք է փոխեք, ինչը հիմա փորձում եք անել: Ճեպազրույցի ժամանակ ասում եք, թե չափորոշիչներից բողոքողները գաղափար չունեն դրանց բովանդակությունից, լղոզում եք ամեն ինչ և ստում, լկտիորեն ստում եք: Ես խոստանում եմ կազմակերպել կրթական նոր չափորոշիչների թեմայով մեծ համաժողով և կհրավիրեմ նաև ԿԳՄՍ նախարարությունից ներկայացուցիչներ,հուսամ՝ չեք վախենա, կգաք և կապացուցեք, որ Դուք սուտասան չեք:



Անի Հովհաննիսյան