Հայաստանում միմիայն Սորոսի կարծիքն է անցնում. Գուրգեն Եղիազարյան



Դպրոցական նոր չափորոշիչների մասին զրուցեցինք քաղաքական մեկնաբան Գուրգեն Եղիազարյանի հետ:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք գրական նոր չափորոշիչների վերաբերյալ, Գուրգեն Եղիազարյանն ասաց հետևյալը.

Ես ԿԳՄՍ-ԿՄՆՎՃ նախարարության մասին ոչ մի կարծիք ունենալ չեմ արող: ՈՒ ընդհանրապես նախարար Արայիկ Հարությունյանն ո՞վ է, որ ես նրա մասին կարծիք ունենամ:

Քաղաքական մեկնաբանի դիտարկմամաբ` Հայաստանն այսօր կառավարվում է Սորոսի կողմից, և միմիայն Հայաստանում Սորոսի կարծիքն է այսօր անցնում: 

Գուրգեն Եղիազարյանի պնդմամբ` Հայաստանում Սորոսն ինչ ասի, դա էլ կլինի:

«Հայ ազգը որոշակի թմբիրի մեջ է, սա մի անհասկանալի թմբիր է: Հուսամ, երբ երեխաները սեպտեմբերին գնան դպրոց ու տեսնեն, որ հայ գրականություն գոյություն չունի, Նարեկացի չկա ծրագրերում և այլն,  գուցե այդ ժամանակ ժողովուրդը դուրս գա հենց այդ անհասկանալի թմբիրից: Հանրությունը պետք է «հպարտ» քաղաքացուց պահանջի հաշվետվություն, թե ինչ է կատարվում երկրում: Մենք այսպես ապրել այլևս չենք կարող, մեզ մի ուժ է հարկավոր, որը կմաքրի սորոսական ցանկացած մեկին ՀՀ տարածքում:»

Հայկ Գևորգյան