515 նոր դեպք․ 11 մահվան դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 33005-ի



Հայաստանում հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 33005-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 619 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 11 դեպք։

Բացասական թեստերի թիվը՝ 1903։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 32490 դեպք: