23-ամյա երիտասարդը մի կնոջ անունով վարկ է ձեւակերպել ու խարդախությամբ տիրացել էր 1 միլիոն դրամի



Մարտի 13-ին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացուհին հայտնել էր, որ 2019 թ. նոյեմբերին, խաբեությամբ օգտագործելով իր անձնագրային տվյալները, իր անվամբ ձեւակերպել են վարկ եւ տիրացել 1.000.000 դրամի:

Հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հունիսի 30-ին ներկայացել է նախաքննական մարմնին եւ տվել խոստովանական ցուցմունք։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: