2018թ.-ի գունավոր հեղափոխությունը փոխեց Ստյոպա Սաֆարյանի բախտը



ՀՀ այսօրվա իշխանությունների բախտը բերել է, որ այդքան խոցելի անցյալ ունեցող ուժերն իրենց ընդդիմություն են հռչակել: Այդ մասին հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:



Իմքայլականների ու անձամբ սորոսական Սաֆարյանի բախտը բերել է, որ 2018թ.-ին գունավոր հեղաշրջման արդյունքում պարապների ու գործակալների մի ողջ բանդա հայտնվել է իշխանության ղեկին ու այժմ ավերակների է վերածում ամբողջ ՀՀ-ն ՝նրա տնտեսությունը, հայ-ռուսական հարաբերություններն ու ղարաբաղյան հարցը:


Ստյոպա Սաֆարյանը դարձել է իմքայլականների պաշտպան՝բոլոր սորոսական, ամերիկյան գրանտակեր ԶԼՄ-ներով ելույթներ է ունենում ու ամեն կերպ արդարացնում իմքայլականների ցանկացած քայլ՝զգում է, եթե իշխանությունը փոխվեց նա կրկին մնալու է անգործ ու ստիպված կդիմի ԱՄՆ դեսպանատանն ու Սորոսի հիմնադրամին՝մի երկու կոպեկ նրան տրամադրելու համար՝իր հակառուսական քարոզչությունն առաջ տանելու նպատակով:


ՀՀ-ում այս պահին ղեկավար դիրքերում են սորոսական ցանցը՝անգլո-ամերիկյան գործակալներով, հակառուսական ուժերն ու նախկինում բազմաթիվ ճամբարներ ու տերեր փոխած գործիչները, ում մութ անցյալի մասին ամբողջ ժողովուրդը գիտի: