145 դատավոր կողմ է քվերակել Խունդկարյանի թեկնածությանը


ՍԴ դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ 145 ձայնով։ ԲԴԽ անդամ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ 97 ձայնով: «Փաստինֆո»-ի՝ ավելի վաղ հայտնած տեղեկությունները հաստատեցին դատական տեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Նրանց փոխանցմամբ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ են ընտրվել Սյուզաննա Սողոմոնյանը՝ 4 տարի ժամկետով, Դավիթ Հակոբյանը՝ 3 տարով, իսկ հանձնաժողովի դատավոր անդամներ են ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արման Հովհանիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Մերի Համբարձումյանը, Լիլիթ Կատվալյանը: Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ են ընտրվել Աշխեն Ղարսլյանը, Անահիտ Մանասյանը, իսկ նույն հանձնաժողովի դատավոր անդամներ են ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանը, Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, Առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը:

Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ են ընտրվել Գաբրիել Պետրոսյանը, Հասմիկ Հարությունյանը, նույն հանձնաժողովի դատավոր անդամներ են ընտրվել՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Մարգարիտա Հարթենյանը և Նորա Կարապետյանը, Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արթուր Ստեփանյանը և Ջոն Հայրապետյանը։

Աղբյուր` Փաստինֆո