Անուշ Բեղլոյանի կարծիքով Փաշինյանն ու Ալիևը քննարկում են աստղերն ու մոլորակները...



Որևէ փաստաթուղթ ղարաբաղյան հարցի մասով այս պահին բանակցային սեղանին չկա: Այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:


Բազմաթիվ արևմտյան միջազգային կազմակերպություններում ու ՀԿ-ներում աշխատած Բեղլոյանը հեռու է քաղաքականությունից՝դե ղարաբաղյան հարցը գրանտային ծրագիր չի, որ փող բերի ու Նիկոլի թիմի անդամը կարողանա գլուխ հանել դրանից:


Բեղլոյանը դեմքի խելոք արտահայտությամբ նշում է, որ այս պահին ղարաբաղյան բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա՝նրա մոտ հավանաբար «իշխանական ամնեզիա» է՝Փաշինյանն ասել է հանրությանն այդպես մոլորեցրեք: Փաշինյանն՝ Ալիևի հետ ժամեր շարունակ նստած հավանաբար հիանում են աստղերով ու մադրիդյան հայտնի փաստաթուղթը չեն քննարկում՝այնտեղ նշված է, որ հայկական կողմը պետք է զիջի 7 շրջան ու այնտեղ վերադառնան ադրբեջանցի փախստականներ:


Բեղլոյանը խուսափում է նշի, թե Նիկոլն ու Իլհամն ինչ են բանակցում փակ դռների հետևում, քանի որ հայանպաստ ոչինչ այնտեղ հաստատ չի քննարկվում: Իմքայլական թիմը խաղաղություն է մուրում Բաքվից՝խաղաղասիրական կոչեր, ակցիաներ, իսկ դրան ի պատասխան ստանում են նախիջևանյան ճակատում ադրբեջանցիների կողմից տարածքների գրավում ու դիրքերի բարելավում ու տավուշյան կարճաժամկետ ռազմական բախում:


Իմքայլական պարտվողական թիմը պետք է հեռանա՝նրանք ղարաբաղյան հարցից շատ հեռու են՝նրանց համար Արցախը բեռ է, այլ ոչ թե հայրենիքի մասնիկ՝չնայած հայրենասիրական հռետորաբանությանը: