Ինչպես՞ կարող են մարդուն դավաճանի պիտակով պիտակավորել․ Աղաբաբյանը՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին



Armlur.am-ի այսօրվա տեղեկատվությունը իբր ԱԺ ԲՀԿ խմբակցությունից իմ հնարավոր դուրս գալու մասին ոչ միայն զարմանք առաջացրին, այլեվ զայրույթ։ Զարմանում եմ, ինչպես կարելի է միայն ենթադրություններով այդքան սուտ տեղեկատվություն տարածել, առանց աղբյուրից ճշտելու։ Զայրանում եմ ու նաեվ վիրավորվում, թե ինչպես՞ կարող են մարդուն դավաճանի պիտակով պիտակավորել, եթե նույնիսկ ենթադրելու համար առիթ չէին կարող ունենալ։ Զայրանում եմ , որ 1988–ի , ազգային ազատագրական պայքարի առաջին օրվանից մինչ օրս ամեն ինչ տեսած ու ամեն ինչի միջով անցած լինելով , շատերին կարող էր թվալ, թե մի փոքր դժվարությունները ինձ կարող էին ընկճել։ Ոչ մի իրավիճակ չեն կարող ազդել իմ տեսակետների ու սկզբունքների վրա։ Ես ուրախ եմ, որ հանդիսանում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիրներից մեկը։ Ուրախ եմ, որ ունեմ Գագիկ Ծառուկյանի նման առաջնորդ։

Գրում է ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը իր ֆեյսբուքյան էջում