Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից երկու զինծառայող է տուժել

Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում այսօր բախվել են ՀՀ ՊՆ «ԳԱԶ 3308», Mercedes և BMW մակնիշների ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով երկու զինծառայող է տուժել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Երկուսն էլ հետազոտվել են, աննշան, թեթեև քերծվածքներ են ստացել: Ոչ մեկի առողջությանն, առավելևս կյանքին որևէ վտանգ չի սպառնում»,-տեղեկացրեց խոսնակը: