«Կարմիր բլուր» կոչվող կայարանում այրվում է չբեռնված շոգեքարշ


Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 16։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղու» «Կարմիր բլուր» կոչվող կայարանում այրվում է չբեռնված շոգեքարշ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։