Փաշինյանն ու թիմը ժողովրդական ալիքից թաքնվում են COVID-ի «թիկունքում»


Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի վտանգն իրական է, և այս խմորը դեռ շատ ջուր է տանելու:



Փաշինյանն՝ ընդդիմության աճող վարկանիշի ու սեփական վարկանիշի կտրուկ անկման ֆոնին սկսել է խոսել համավարակի երկրորդ ալիքի մասին: Դա նրանց վերջին փրկօղակն է, եթե սոված ժողովուրդը սկսի դուրս գալ փողոց՝նրանց հրաժարականը պահանջելով, ապա միանգամից հայտարարվելու է երկրորդ ալիքի մասին՝մտցվեն խիստ սահմանափակումներ՝ցույցերի ու հավաքների մասով ու ժողովրդին կրկին պահեն իրենց տներում, որպես բանտարկյալ:


Երկրորդ, երրորդ ու քսաներորդ ալիքների մասին հայտարարությունները միայն որոշակի ժամանակ են տալու արդեն իսկ տապալված իշխանություններին, սակայն չեն օգնելու նրանց պահպանել այդ իշխանությունն ևս մի քանի տարի:


COVID-ի «թիկունքում» թաքնվելով հնարավոր չէ պատսպարվել ժողովրդական դժգոհության ալիքից: