Կորոնավիրուսի աղետի համար պետք է պատասխան տան Նիկոլն ու «դիմակների արքա» Արսեն Թորոսյանը...

Կորոնավիրուսի աղետի համար պետք է պատասխան տան Նիկոլն ու «դիմակների արքա» Արսեն Թորոսյանը


Հայաստանում օգոստոսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 39102 դեպք:


Փաշինյանի թիմակից, «դիմակների արքա»՝համատեղությամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խայտառակ կերպով տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը՝հազարավոր մահեր են գրանցվել ՀՀ-ում՝դա այն դեպքում, երբ «շատ հումորով» նախարարը սկզբից ասել էր, որ հիվանդությունը լուրջ չէ, ինքը առանց դիմակ է, որպեսզի բոլորին վարաքի՝վերջում տեսանք թե ինչ ռեկորդներ է խփում Հայաստանում կորոնավիրուսը՝թե մահերի քանակով, թե վարաքվածների:


Դե ինչ սպասել մի նախարարից, ում շեֆը ցանկանում էր բարդ հիվանդության դեմ պայքարել թթի օղիով և կորոնավիրուսի պիկի ժամանակ բազմամարդ ցույցեր էր անում՝սրանց համար առաջնայինն իրենց իշխանությունը պահելն է, այլ ոչ թե քաղաքացիների առողջությունը: ՀՀ հպարտ քաղաքացիները դարձել են տուգանվելու մատերիալ՝դժվար թե սրա համար էին մարդիկ դուրս գալիս փողոց, որ Նիկոլն ու թիմը փողեր կուտակեն, քեֆերի մասնակցեն, աշխարհ տեսնեն ու լայվերով կերակրեն աղքատության ճիրաններում գտնվող մարդկանց:


Հայաստանում հազարավոր անապահով ընտանիքներ կան՝գոնե այս կորոնավիրուսի ամիսներին մի լափեք ձեր պարգևավճարները՝գումարները փոխանցեք անապահովներին, թե անապահովներին փողոց դուրս հանելուց և նրանց օգտագործելուց հետո՝իշխանության գալու համար, նրանց խնդիրները ձեզ արդեն չեն հետաքրքում: Ժողովուրդ՝արթնացիր, քեզ ամեն օր խաբում են: