Թրամփն առաջարկել է հետաձգել նախագահական ընտրությունները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները: Այս մասին վերջինս գրել է Twitter-ի իր էջում, փոխանցում է Լենտան:

Թրամփը կարծիք է հայտնել, որ դա պետք է արվի կորոնավիրուսային համաճարակի պատճառով, որի պայմաններում ստիպված կլինեն դիմել էլեկտրոնային տարբերակով քվեարկությանը․ «2020 թվականի քվեարկությունը պատմության մեջ կլինի ամենախարդախն ու ոչ ճշգրիտը: Դա խայտառակություն կլինի ԱՄՆ-ի համար»,-գրել է նա:

Թրամփի խոսքերով, ընտրողներին պետք է հնարավորություն տրվի քվեարկել «ճիշտ, հուսալի և անվտանգ», դրա համար պետք է հաշվի առնել քվեարկությունը հետաձգելու հարցը: