Քրոնիկ ստահակ Փաշինյանը վաճառել է Արցախը կլորիկ գումարով



Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն Արցախի գրավված տարածքներում իր վայրագություններն իրականացնում է պետական մակարդակով՝ ոչնչացնում են հայկական ամեն ինչ։

Ադրբեջանն այդ ամենին հասել է միայն ու միայն Երևանում իր դաշնակիցների՝Փաշինյանի և իմքայլականների դավաճանության շնորհիվ: Հայոց պատմության մեջ չի եղել ավելի մեծ դավաճանության, քան արցախյան այս պատերազմը՝Փաշինյանը զորք չի մտցրել Արցախ՝սահմանափակվելով այնտեղ ծառայող 18 տարեկան երիտասարդներով և անփորձ կամավորականներով: Փաշինյանը պատերազմի ընթացքում տվել է այնպիսի հրամաններ, որպեսզի հայկական զորքը կոտորվի հակահարձակումների ժամանակ՝ճանապարհ բացելով ադրբեջանական զինուժի համար դեպի Շուշի:

Իսկանդերներն այդպես էլ ադրբեջանական նավթագազային ենթակառուցվածքներին չեն հարվածել, ինչը կփրկեր հազարավոր հայ զինվորների կյանքեր՝պատերազմն ուղղակի կդադարեր: Սական Երևանն օկուպացրած թուրք-նիկոլական ուժերն ամեն ինչ արեցին, որ հայ ազգն ունենա այսքան կորուստներ՝ապագայում ռևանշի շանս չունենալու համար, ինչպես նաև Նիկոլին հնարավարություն տալով ասել՝պայքարեցինք մինչև վերջ, բայց թշնամին ուժեղ էր:

Փաշինյանի պես քրոնիկ ստահակն այսօր պատերազմի այսպիսի ելքի համար մեղադրում է բանակին և իր սորոսականների միջոցով սլաքներն ուղղում է դեպի ՌԴ: