«Քանի դեռ մենք բողոքում ենք ցրտից, իրարից, «նախկիններից», թշնամին իր ծրագրերը իրականացնում...


Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Տարածաշրջանային կոմունիկացիաների բացում» նշանակում է նախ և առաջ «թուրքական երազանքի» իրականացում՝ փոքրասիական և կովկասյան թուրքական պետությունների միջև տրանսպորտային կապ։

Այս «երազանքն» իրականացնելու համար ջանք չեն խնայել էնվերն ու քեմալը, բայց դա նրանց չի հաջողվել հայ ժողովրդի ու նրա հերոս զավակների պայքարի շնորհիվ։


Իսկ քանի դեռ հողատուն իշխանության է, հայ ժողովրդի համար խորանալու է կապիտուլյացիան։

Քանի դեռ մենք բողոքում ենք ցրտից, իրարից, կուսակցություններից, հասարակության պասիվությունից, «հներից» կամ «նախկիններից», թշնամին իր ծրագրերը իրականացնում է՝ օգտվելով հողատու «իշխանության» առկայությունից։

Մութ սենյակում կատու պետք չէ փնտրել։ Սև կատուն հողատուի ուսերին է»: