
<<Քայլերթ հանունուն հիշատակի>>
հոգևոր մայրաքաղաքի բարեպաշտ զավակ` Արմենակ Խաչատրյանը նախաձեռնում է քայլերթ ի հիշատակ մեր նահատակված զինվորների, վիրավորների և գերիների փրկության համար:
-Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հայրենիքի փրկության համար հավաքված հարյուրավոր մարդկանց հետ, քանզի մենք արտահայտում ենք մեր պատրաստակամությունը վերակառուցելու մեր վիրավոր հայրենիքը:
Բոլոր հայրենասեր քաջորդիներին հորդորում եմ միանալ և ունենալ փոքրիկ ներդրում երկրի ճակատագրի վճռման հարցում:
Քայլերթը մեկնարկելու է Էջմիածնի Մայր Աթոռ եկեղեցու բակից մինչև Եռաբլուր` դեկտեմբերի 4-ին, առավոտյան 11:00-ին:
Միասին Աղոթք բարձրացնենք առ Աստված և խնդրենք Աստվածածնի բարեխոսությունը մեր տղաների համար:
Այս կերպ արտահայտենք մեր ազգային սուգը և վշտակից լինենք զոհվածների, գերիների ու վիրավորների ընտանիքներին:
Կերտենք մեր ապագան և մասնակից լինենք նոր Հայրենիքի կառուցմանը: