Փաշինյանն ունի երկու դաշնակից՝Էրդողանն ու Ալիևը



Գերիների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի, Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Թուրք Նիկոլ Փաշինյանի օրոք հայ ռազմագերիները չեն վերադարձվելու, քանի որ Նիկոլի քավոր Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք հայ ռազմագերիներ չունեն: Միակ ճանապարհը՝իմքայլականներին և Փաշինյան ընտանիքն Բաքու ուղարկելն է՝հայ զինվորների հետ փոխանակելու նպատակով: Ադրբեջանի ազգային հերոսներն՝իմքայլականները կազմաքանդում են հայոց պետականությունը, տնտեսություն, բանակ, Արցախ, Սյունիք գոյություն չունեն:

Փաշինյանն այսօր վարչական ռեսուրսներով ու ընտրակաշառքով ցանկանում է մնալ իշխանության՝այն ուժերը, ովքեր կսպասարկեն թուրքական 5-րդ շարասյան՝իմքայլականների շահերն ապագայում հայ ժողովրդի ինքնադատաստանին են արժանանալու: Նիկոլին կարող է աջակցել միայն Ալիևն ու Էրդողանն՝այլ աջակիցներ և համակիրներ Փաշինյան դավաճանական ընտանիքը ՀՀ-ում չունի: Արցախում Փաշինյան անունը՝հայհոյանքի հոմանիշ է, Ալիևի և Փաշինյանի անունները Ստեփանակերտում նույն կերպ են ընկալվում: Եթե հայ ազգը ցանկանում է վերջնականապես կորցնել Արցախն ու Սյունիքը, ապա կարող է հունիսին Փաշինյանին և նրա անուղեղ ուսապարկերին քվեարկել: Ազգությամբ հայը չի ընտրում Փաշինյանին, քանի որ այդ կերպ նա ձայն է տալիս թուրք-ադրբեջանական ուժերին և Արցախի վերջնական կորստին: