Փաշինյանի օրոք Հայաստան անունով պետություն գոյություն չունի



Հասկանո՞ւմ եք՝ ամբողջ ողբերգությունը որն է. մեր խնդիրը որոշում են Թուրքիան և Ռուսաստանը, իսկ մենք՝ որպես սուբյեկտ, բացարձակ գոյություն չունենք: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Փաշինյանի օրոք Հայաստան անունով պետություն գոյություն չունի՝ՀՀ արտաքին սահմանները հսկում են ռուսները, Երևանում իշխանության են թուրքերը՝ՔՊ-ականներն ու Նիկոլ փաշան, Արցախն ու Սյունիքն ամեն օր հայաթափվում են՝մարդիկ չեն կարողանում բնակվել այդ շրջաններում անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներից ելնելով:

ՀՀ-ում 2018թ.-ից իշխանության են թուրք-ադրբեջանական ուժերը՝նիկոլականները, ում գերնպատակն էր հանձնել Արցախը, ինչը նրանք արեցին և ոչնչացնել հայոց բանակը՝դա Նիկոլն արեց թուրքական ԱԹՍ-ների միջոցով: Ալիև-Փաշինյան եղբայրական զույգը միասին է գործում հայ ազգի դեմ՝Իլհամի արտաքին սահմաններից, իսկ Նիկոլն՝Երևանի սրտից:

ՀՀ քաղաքացիները չպետք է ընդունեն ընտրությունների արդյունքները՝դուրս գալով նիկոլական թալանի և ՔՊ-ական դավաճանության դեմ՝Արցախ վաճառած թիմն իրավունք չունի մնալ իշխանության: