Հետմահու պարգևատրվողների ցուցակում ևս երկու անհետ կորած կա


168.am-ը գրում է․


Երեկ 168.am-ը գրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու մեդալ է (Մարտական ծառայության) շնորհվել դեռևս անհետ կորած համարվող երկու զինծառայողի՝ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հայկ Վահրամի Պապյանին և թիվ N զորամասի զինծառայող, շարքային Սարգիս Էդվարդի Նասլյանին, որի մասին ահազանգել են զինծառայողների ծնողները. նրանց անունները ՊՆ անհետ կորածների բազայում են:

Ավելի ուշ 168.am-ին հայտնի է դարձել, որ հետմահու պարգևատրվողների ցուցակում ևս երկու անհետ կորած համարվող զինծառայող կա՝ թիվ N զորամասի զինծառայող, շարքային Արթուր Գառնիկի Քոչարյան և թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գագիկ Վլադիմիրի Գրիգորյան: